Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, 52 պացիենտ մահացել է
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 572 նոր դեպք, 52 պացիենտ մահացել է

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 572 դեպք, ապաքինվել է 1617 պացիենտ։ Միևնույն ժամանակ վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 52 հիվանդ, ևս վեց հիվանդի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը։

Այս մասին տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Հայաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի 7699 թեստ։ Նոյեմբերի 16-ի դրությամբ՝ համավարակի սկզբից ի վեր, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 913 դեպք, որից 297 339-ը՝ ապաքինվել է:

Համավարակի սկզբից, պաշտոնական տվյալներով, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7107 մարդ։ Եվս 1385 վարակվածի մահվան պատճառ են համարվել այլ հիվանդությունները։