Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 462 նոր դեպք, մահացել է 14 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 462 նոր դեպք, մահացել է 14 պացիենտ

Հայաստանում անցած օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «Կովիդ 19»-ի 462 նոր դեպք, վարակից մահացել է 14 մարդ:

Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Սեպտեմբերի 27-ի տվյալներով, երկրում համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է «Կովիդ 19»-ով վարակման 259 007 հաստատված դեպք, մահացել է 5 264 մարդ:

Ներկայումս ամբողջ երկրում կա 12 235 կովիդվարակված պացիենտ: