Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 276 նոր դեպք, ապաքինվել է 267 մարդ, մահացել՝ 5-ը:

Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Հայաստանի առողջապահության գերատեսչության փոխանցմամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս, երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 41 299 մարդու մոտ, ապաքինվել է 34 164 մարդ, մահացել՝ 814-ը:

Բացի այդ, 239 վարակակիր մահացել է ուղեկցող այլ հիվանդությունից: