Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք, մահացել է 30 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք, մահացել է 30 պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 272 նոր դեպք, ապաքինվել է 1 873 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 30-ով։

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Նոյեմբերի 22-ի դրությամբ ակտիվ դեպքերի թիվը կազմում է 18 150։

Համավարակի տարածումից առ այսօր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 334 347 դեպք, որտեղից 307 484-ը՝ ապաքինվել են։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 308 մարդ։

Թողնել մեկնաբանություն