Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, մահացել է 5 վարակակիր
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, մահացել է 5 վարակակիր

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, մահացել է 5 վարակակիր: Տեղեկությունն այս մասին տարածում է Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Օգոստոսի 10-ի դրությամբ, Հայաստանում, պաշտոնական տվյալներով, արձանագրված է կորոնավիրուսի 40 433 դեպք: Այստեղից 32 616 վարակակիր արդեն ապաքինվել է: Մահացել է, ընդհանուր, 1024 պացիենտ, այստեղից 228-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: