Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 146 նոր դեպք, մահացել է 42 հիվանդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 146 նոր դեպք, մահացել է 42 հիվանդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 2 146 դեպք, ապաքինվել է 1 134 պացիենտ: Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 42 հիվանդ: Եվս հինգ վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները` հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա փորձարկվել է 18 598 մարդ: Հոկտեմբերի 22-ի դրությամբ, համավարակի մեկնարկից առ այսօր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 291 052 դեպք, որտեղից ապաքինվել է 258 486 հիվանդ:

Ըստ պաշտոնական տվյալների ՝ Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 5 944 մարդ: Եվս 1 248 վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը: