Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 131 նոր դեպք, որով «կովիդ 19»-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 220 860-ի:

Համավարակի հետևանքով մահացել է 4 323 մարդ, այդ թվում 9-ը անցած 24 ժամում:

Վարակված ևս երկու պացիենտ մահացել է այլ հիվանդության պատճառով:

Այսօրվա դրությամբ, բուժումը շարունակում է 7 հազարից ավել մարդ: