Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 697 նոր դեպք, մահացել է 24 հիվանդ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 697 նոր դեպք, մահացել է 24 հիվանդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1 697 դեպք, ապաքինվել է 790 պացիենտ, մահացածների թիվն ավելացել է 24-ով:

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները` հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Հոկտեմբերի 17-ի դրությամբ ակտիվ դեպքերի թիվը 21 044 է: Համավարակի սկզբից ի վեր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 281 991 դեպք, որտեղից ապաքինվել է 253 936 հիվանդ: Ըստ պաշտոնական տվյալների ՝ Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 5 778 մարդ: