Հայաստանում արդեն տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն և այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում արդեն տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն և այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստանում տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է  միջազգային մամուլի ներկայացուցիչներին:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը ծավալուն խոսել է ապագա ծրագրերի մասին և հայտարարել, որ երկրին անհրաժեշտ են կարևոր փոփոխություններ բոլոր ոլորտներում, հատկապես էկոնոմիկայում և նշել, որ այդ պատճառով, նրա առաջին քայլերը տրամադրվելու են տնտեսական հեղափոփությանը:

«Հայաստանում արդեն տեղի է ունեցել քաղաքական հեղափոխություն և այժմ տնտեսական հեղափոխության ժամանակն է: Տնտեսական հեղափոխություն ասելով նկատի ունեմ Հայաստանում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումը: Այստեղ, մեր շատ մեծ խնդիրներից է աշխատանքը, աշխատատեղերը, որը պարտադիր պետք է լուծվի: Նախկին իշխանությունները չէին հոգում ժողովրդի մասին: Իսկ ինձ իշխանության է բերել ժողովուրդը և ես պետք է հոգ տանեմ նրանց մասին: Պարտադիր է, որպեսզի նախնական փուլում լուծվեն այն կարևոր խնդիրները, որոնք գոյություն ունեն մեր պետությունում: Կարծում եմ, պետք է սկսեմ հենց էկոնոմիկայով, քանի որ Հայաստանի կարևորագույն խնդիրը էկոնոմիկան է: Երբ այս ոլորտում հասնեմ հաջողության, կբարելավվի սոցիալական վիճակը: Տնտեսական խնդիրների լուծումը, արտաքին հարաբերությունների կարգավորումը, ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը և Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելը – սրանք են իմ գլխավոր նպատակները: Ճիշտ է, այս ամենը դեռևս միայն երազանք է, սակայն ամեն ինչ հնարավոր է, եթե ջանքեր ներդնենք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: