Հայաստանն ու Ադրբեջանը հայտնում են սահմանային գոտում կրակ բացելու մասին
Հայաստանն ու Ադրբեջանը հայտնում են սահմանային գոտում կրակ բացելու մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հայտնում են սահմանային գոտում կրակոցների մասին

Հայաստանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, նոյեմբերի 14-ին ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ձեռնարկել են դիրքային հարձակման փորձ, ինչի հետևանքով ինտենսիվ կրակոցներ են սկսվել։ Նախարարությունից հայտնում են, որ հայ սահմանապահները ձեռնարկել են համապատասխան միջոցներ՝ այդ տարածքում ադրբեջանական զորքերի տեղակայման փորձը կանխելու համար։ Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Պաշտպանության գերատեսչությունից հայտնում են, որ իրավիճակը կարգավորելու նպատակով ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնում է, որ նոյեմբերի 13-ից Բասարգեչարի շրջանում տեղակայված Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները՝ օգտագործելով դիպուկահար հրացաններ, ականանետեր և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակել են Քելբաջարի շրջանում տեղակայված Ադրբեջանի բանակի ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, ըստ նախարարության, հայ զինվորականները պարբերաբար գնդակոծել են Մուխթարքենդ բնակավայրում տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերը, որտեղ տեղակայված են նաև ռուս զինվորականներ։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը պատասխան կրակ է բացել հակառակորդի ուղղությամբ։