Հայաստանի զինված ուժերում հայտարարում են, որ զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստության բարձրագույն մակարդակի
Հայաստանի զինված ուժերում հայտարարում են, որ զինված ուժերի մի մասը բերվել է մարտական պատրաստության բարձրագույն մակարդակի

Հայաստանի զինված ուժերի մի մասը բերվել է մարտական ​​պատրաստության բարձր մակարդակի,- այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, Շուշան Ստեփանյանը:

Հայաստանի պաշտպանության գերատեսչությունում ասում են, որ զինված ուժերի մարտական ​​պատրաստության անսպասելի ստուգման ծրագրի համաձայն, մարտական պատրաստության բարձ մակարդակի են բերվել՝ զինված ուժերի առաջին շարքի զորամասերը և կենտրոնական հրամանատարական կազմի մի մասը:

«Նպատակը, զորքերի մարտունակությունը ստուգելը և բարդ իրավիճակներում արագ գործելու ունակության ստուգումն է, ուժերի և միջոցների փոխկապակցման հարցերը պարզելը: Ստուգման ընթացքում կանցկացվեն կրակային վարժանքներ և կխաղարկվեն օպերատիվ-մարտավարական դրվագներ»,- գրել է Շուշան Ստեփանյանը: