Հայաստանի խորհրդարանը չընտրեց վարչապետի
Հայաստանի խորհրդարանը չընտրեց վարչապետի

Հայաստանի Ազգային ժողովն այսօրվա նիստին չի ընտրել վարչապետի թեկնածուին:

Առաջադրվել էր միայն մեկ թեկնածու, Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին չի քվեարկել ոչ մի պատգամավոր, դեմ էր մեկը, ձեռնպահ է մնացել 11-ը: Նիկոլ Փաշինյանին ընտրելու համար անհրաժեշտ էր 53 ձայն:

Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել հոկտեմբերին 16-ին: Այս քայլով նա նախատեսում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այն դեպքում, եթե երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը երկու փորձից չընտրի նոր վարչապետի, Ազգային ժողովը կլուծարվի, իսկ երկրում կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նախքան հրաժարականը, մի քանի շաբաթ առաջ, Նիկոլ Փաշինյանը հուշագիր է կնքել «Բարգավաճ Հայաստանի» հետ, որի համաձայն, կուսակցությունը չի առաջադրի նախագահի թեկնածու: Նույն կերպ է վարվել նաև «Դաշնակցություն» կուսակցությունը:

Հավանական ժամկետ է անվանվում դեկտեմբերի 9-10-ը: