Հայաստանի նոր վարչապետին գործող խորհրդարանը կընտրի հավանաբար, մայիսի 2-ին
Հայաստանի նոր վարչապետին գործող խորհրդարանը կընտրի հավանաբար, մայիսի 2-ին

Հայաստանի նոր վարչապետին այժմյան խորհրդարանը հավանաբար, ընտրելու է մայիսի 2-ին,- այս մասին հայտարարել են Հայաստանի խորհրդարանում:

Ինչ վերաբերում է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, նրա խոսքով, անցկացնում է բանակցություններ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը սկսվելու են բանակցություններ կառավարության հետ:

Ընդդիմության գործողությունների պլանի մանրամասները Փաշինյանը կողմնակիցներին է ծանոթացնելու վաղը երեկոյան նախատեսված ցույցին:

Այսօր Հայաստանի վարչապետի պարտականություններ կատարող Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկել է երկրում առկա իրավիճակը:

Նա շնորհակալություն է հայտնել ոստիկաններին և զինվորականներին, որոնք պրոֆեսիոնալ կերպով կատարել են առաջադրանքը:

Կարապետյանի խոսքով, պետական բոլոր գերատեսչությունները ստեղծված իրավիճակում պետք է ցուցաբերեն զգուշություն:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը 10-օրա բողոքի ցույցերից հետո երեկ հրաժարական է տվել: