Հայաստանի վարչապետը տվել է բարձրպաշտոնյաներին և օլիգարխներին խուզարկելու հրաման
Հայաստանի վարչապետը տվել է բարձրպաշտոնյաներին և օլիգարխներին խուզարկելու հրաման

Հայաստանի վարչապետը տվել է բարձրպաշտոնյաներին և օլիգարխներին խուզարկելու հրաման: Այսպիսով Նիկոլ Փաշինյանն արձագանքել է համացանցում Հարաստային Ազգային անվտանգության ծառայության պետի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի ձայնագրության տարածմանը:

Ինչպես գրում է News.am գործակալությունը, Հայաստանի վարչապետը գաղտնալսումները որակել է դավաճանություն և Հայաստանի պետականության դեմ դավադրություն: Ինչպես հայտարարել է Փաշինյանը, նա Անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը հանձնարարել է սեղմ ժամկետում բացահայտել դավադրության մասնակիցներին և ենթարկել պատասխանատվության:

Վարչապետի խոսքով, որոշ օլիգարխներ և բարձրպաշտոնյաներ երկրում ստեղծել են սեփական անվտանգության ուժեր և անօրեն զինված միավորումներ, ուստի Հայաստանի վարչապետը իրավապահներից պահանջել է զինաթափել բարձրպաշտոնյաների և օլիգարխների թիկնապահներին:

«Մենք կզինաթափենք բոլոր խմբավորումներին, որոնք կունենան անօրեն զենք: Հանձնարարում եմ ոստիկանությանը և անվտանգության ծառայությանը, այս պահից սկսել ռեյդներ, օլիգարխների և բարձրպաշտոնյաների թիկնապահներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել նրանց»,- հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի հայտարարությամբ, ինքը անձամբ է ստանձնում ձերբակալության պատասխանատվությունը: Նա նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանից պահանջել է ժողովրդին վերադարձնել «գոողացված փողերը»:

«Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան: Դուք հրահրեցիք ժողովրդին: Այժմ տեսնենք, թե ինչպիսին կլինի ժողովրդի պատասխանը»,- հայտարարել է Փաշինյանը:

Սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Զրույցի մասնակիցները քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանի և Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրի հետ կապված գործերը:

Ձայնագրությունում հնչում է, որ Վանեցյանը Սասուն Խաչատրյանին ասում է Քոչարյանի ձերբակալության անհրաժեշտության մասին:

Բացի այդ, նրանք քննարկում են Խաչատուրովի ձերբակալության հարցը, երբ Վանեցյանը ասում է, որ նշված հարցի հետ կապված անհրաժեշտ է զգուշություն, որպեսզի Մոսկվայի հետ հարաբերությունները չլարվեն: Իր հերթին, Հատուկ քննչական ծառայության պետը նշում է, որ Խաչատուրովին ձերբակալելու բոլոր հիմքերը կան:

Հեռախոսազրույցի տարածման օրը հայտնի է դարձել, որ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվել է նոր քրեական գործ: Նախկին նախագահին մեղադրում են ֆինանսական մեքենայությունների և փողերի լվացման մեջ: Արթուր Վանեցյանի խոսքով, խոսքը հարյուրավոր միլիոն դոլլարի մասին է:

Հիշեցնենք, որ Քոչարյանին, ինչպես նաև Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրին և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է ներկայացվել 2008 թվականի մարտի իրադարձությունների հետ կապված Սահմանադրական կարգը խախտելու գործով:

2008 թվականին Հայաստանում ցուցարարների և իրավապահների  միջև բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ: