Հայաստանի վարչապետը ողջունում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը
Հայաստանի վարչապետը ողջունում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստը

Հայաստանի վարչապետը ողջունում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին հայերի մասսայական սպանությունը ցեղասպանություն ճանաչելու փաստը:

Նիկոլ Փաշինյանը կոնգրեսում անցկացված քվեարկությունը և դրա արդյունքը անվանել է «պատմական»:

«Ողջունում եմ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատմական քվեարկությունը։ Բանաձևը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաև մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին»,- գրել է Հայաստանի վարչապետը «Թվիթերի» էջում:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Փաստաթուղթն ընդունվել է 405 կողմ, 11 դեմ քվեարկությամբ: