Հայաստանի ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու համար. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար,- այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր «ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
«Ինչու է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. Շարունակելու հայոց ցեղասպանությունը:
Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլև պրագմատիկ խնդիր:
Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արևելք և դեպի արևելք շարունակելու և կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի և հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա միջազգային անվտանգության հարց է: Հայ ժողովուրդը պաշտպանում է նաև միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերևս մի նորագույն պատմական առաքելություն»,- հայտարարում է Նիկոլ Փաշինյանը: