Հայաստանի Սպիտակ քաղաքի ավերիչ երկրաշարժի զոհերին հիշում են նաև Վրաստանում
Հայաստանի Սպիտակ քաղաքի երկրաշարժի զոհերին հիշում են նաև Վրաստանում:
Հայաստանի Հանրապետության Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում 30 անգամ ղողանջել են զանգերը, որից հետո կատարվել է հոգեհանգստյան պաշտոն, իսկ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում ցուցադրվել՝ վավերագրական ֆիլմ: Երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան պաշտոն է կատարվել Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում:
Երեկոյան 19:00-ըբ «Ամիրանի» կինոթատրոնում կայանալու է «Սպիտակ» ֆիլմի պրեմիերան:
1988 թվականի դեկտեմբեերի 7-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում հզոր երկրաշարժը խլել է 25 000 մարդու կյանք, տուժել է 19 հազարը, իսկ մոտ 600 հազար մարդ մնացել է անօթևան: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 9-10 մագնիտուդ, որոնց ցնցումների ավերել են Հայաստանի մի քանի շրջաններ: Հայաստանին օգնություն է ցուցաբերել 111 երկիր: Նրանք Հայաստանին ուղարկում էին դեղամիջոցներ և հատուկ փրկարարական տեխնիկա: