Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի համաժողովին»
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցում է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի համաժողովին»

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով մասնակցում է «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի համաժողովին», ֆորումի շրջանակներում անցկացված պանելին զրուցել է Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին:

Նրա հայտարարությամբ, «Մետաքսի ճանապարհի» նախաձեռնության շրջանակներում, կարևոր է, որ երկու երկրները համընթաց աշխատեն տրանսպորտի, ենթակառուցվածքի և էներգետիկայի ուղղությամբ:

«Հայաստանն ունի հարավ-հյուսիս միջանցք, որը տալիս է ամենակարճ ճանապարհով, Բանդես Աբասի նավահանգստից մինչև Վրաստանի նավահանգիստ կապի հնարավորություն, որն իհարկե, համապատասխանում է «Մետաքսի ճանապարհի» նախաձեռնությանը: Էներգետիկան ևս մեկ ոլորտ է, որտեղ կարևոր է փոխկապակցվածությունը: Մենք կառուցում ենք երրորդ բարձր լարման գիծն Իրանի և բարձր լարման գիծ Վրաստանի հետ փոխկապակցվածության կայաններով: Մենք հնարավորություններ ունենք ինչպես Վրաստանում, այնպես էլ՝ Հայաստանում»,- հայտարարել է Տիգրան Ավինյանը խոսքով ելույթ ունենալիս:

Խոշոր էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերի մասին զրուցելիս Հայաստանի փոխվարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է կառավարությունների միջև ներդաշնակեցված գործակցության նշանակությունը:

«Յուրաքանչյուր հիմնական նախագիծ, որն ստեղծվել է յուրաքանչյուր երկրի տարածքում, պետք է ունենա առնվազն տնտեսական, իրական հիմք»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Թբիլիսիում այսօր բացվել է «Մետաքսի ճանապարհի համաժողովը», որն անցկացվում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հովանու ներքո: Ֆորումի շրջանակներում անցկացվելու են պանելներ միջազգային առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ներդրումների, նորարարությունների և տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության թեմաներով:

Թողնել մեկնաբանություն