Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Գաբալայի և Քուրդամիրի շրջանների ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին տեղեկությունը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Գաբալայի և Քուրդամիրի շրջանների ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին տեղեկությունը

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Ադրբեջանի բանակի հետ լոկալ մարտեր են ընթանում առաջնագծի ողջ երկայնքով:

Հայկական մամուլը, հիմնվելով երկրի պաշտպանության նախարարությանը գրում է, որ ամբողջ գիշեր հրետանային մարտերը շարունակվել են մի քանի շրջաններում:

Երևանում ասում են, որ Ադրբեջանի բանակի ստորաբաժանումը կենտրոնական ուղղությամբ դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, որը հետ է մղվել: Չճանաչված Լեռնային Ղարաբաղի վարչակազմը տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի բանակի ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Գաբալա և Քուրդամիր շրջանների ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը և Բաքվին մեղադրում է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այդ հայտնել էր, որ հայկական բանակը երեք բալիստիկ հրթիռ է արձակել Ադրբեջանի տարածքի ուղղությամբ: