Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է թուրքական ավիակործանիչի կողմից «Սու 25»-ի կործանման մասին, որը չեն հաստատում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է թուրքական ավիակործանիչի կողմից «Սու 25»-ի կործանման մասին, որը չեն հաստատում Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ թուրքական ավիակործանիչը Հայաստանի օդային տարածքում խոցել է «Սու 25» ռազմական ինքնաթիռ, ինչը չեն հաստատում Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնյաները:

Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է, որ այսօր առավոտյան թուրքական «Էֆ-16» կործանիչը, Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցել է «Սու 25» ռազմական ինքնաթիռը:

Ինչպես գրում է Ստեփանյանը, այսօր ժամը 10:30-ին «Գյանջա» օդանավակայանից օդ են բարձրացվել Թուրքական «Ֆ-16» կործանիչները, որոնք ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից օդ բարձրացված «Սու 25»-նրին և հրթիռային համակարգերը, որոնք հրթիռակոծումմ էին Վարդենիսի շրջանի բնակավայրերը:

Նրա հաղորդմամբ, հարձակման արդյունքում զոհվել է Հայաստանին պատկանող «Սու 25» կործանիչի օդաչուն: Ստեփանյանը գրում է, որ թուրքական ավիակործանիչը գտնվել է Հայաստանի տարածքում 60 կմ խորության վրա:

Այս մասին տեղեությունը հերքել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Հաաստանի կողմից հրապարակված լուրը հերքել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: Նախարարությունում ասում են, որ հայկական Սու 25-ի կործանման լուրը, հայկական կողմի քարոզչության մասն է: