Հայաստանի ոստիկանության լրատվությամբ իրավապահները ձերբակալել են 49 ակտիվիստի
Հայաստանի ոստիկանության լրատվությամբ իրավապահները ձերբակալել են 49 ակտիվիստի

Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվությամբ, տեղական ժամանակով 13:00-ի տվյալներով, իրավապահները ձերբակալել են 49 ակտիվիստի:

Նրանց հիմնականում ձերբակալել են Հանրապետության հրապարակից և Արցախի փողոցից: Իրավապահները կոչ են անում ցուցարարներին ցրվել, քանզի ցույցը անօրինական է:

Հիշեցնենք, Արցախի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի է ունեցել բախում:

Իրավապահները օգտագործել են ձայնային նռնակներ: Դրանից հետո ցույցի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանը և ևս երկու պատգամավոր դուրս են բերվել տարածքից: