Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորն արգելվել է լքել երկիրը
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորն արգելվել է լքել երկիրը

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորն արգելվել է լքել երկրի տարածքը: Լևոն Սարգսյանը, նրա որդին Նարեկը և դուստրը՝ Անին մեղադրվում են անօրեն ճանապարհով հարստանալու և հայտարարագրերում սխալ տեղեկություն նշելու մեջ:

Ինչպես հայտարարել են Հայաստանի հատուկ քննչական ծառայության մամլո կենտրոնում, նախկին նախագահի եղբոր և նրա զավակների դեմ հարուցվել է քրեական գործ և դատարանը խափանման միջոց է սահմանել Հայաստանի տարածքից դուրս գալու արգելքը:

Դրա հետ մեկտեղ, Լևոն Սարգսյանը 1998 թվականից Արաբական մի քանի պետութուններում զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը, իսկ 2010 թվականից հատուկ առաջադրանքների դեսպան է: