Հայաստանի նախագահն ստորագրել է կառավարությունը լուծարելու մասին որոշումը
Հայաստանի նախագահն ստորագրել է կառավարությունը լուծարելու մասին որոշումը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է կառավարությունը լուծարելու մասին որոշումը:

Նշված որոշումը նախագահի մոտ մտել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հրաժարական է տվել:

Նիկոլ Փաշինյանը երեկ հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից: Այս ճանապարհով Փաշինյանը նախատեսում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այն դեպքում, եթե երկու շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը երկու փորձից չընտրի նոր վարչապետի, Ազգային ժողովը կլուծարվի, իսկ երկրում կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նախքան հրաժարականը, մի քանի շաբաթ առաջ, Նիկոլ Փաշինյանը հուշագիր է կնքել «Բարգավաճ Հայաստանի» հետ, որի համաձայն, կուսակցությունը չի առաջադրի նախագահի թեկնածու: Նույն կերպ է վարվել նաև «Դաշնակցություն» կուսակցությունը:

Սեփական թեկնածուին կառաջադրի հավանաբար «Հանրապետական կուսակցությունը», սակայն 105 տեղանոց խորհրդարանում նրանց 50 մանդատը բավական չի լինի վարչապետ ընտրելու համար: Հավանաբար, ընտրությունները երկու անգամ տապալելուց հետո, երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հավանական ժամկետ է անվանվում դեկտեմբերի 9-10-ը: