Հայաստանի նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը
Հայաստանի նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը

Հայաստանի նախագահը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելու հրամանագիրը: Լրատվությունն այս մասին տարածում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը նախագահին ներկայացրել է «Իմ քայլը» քաղաքական միավորումը, որը դեկտեմբերին հաղթել է ընտրություններում և խորհրդարանում ձեռք է բերել սահմանադրական մեծամասնություն:

Հայաստանում նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունեցել այսօր: Նիստին քննարկել են կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը: Իշխող թիմը ծրագրում է նախարարների քանակը 17-ից դարձնել 12: