Հայաստանի նախագահը հանդիպել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ (ֆոտո)
Հայաստանի նախագահը հանդիպել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ (ֆոտո)

Վրաստանում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է անցկացրել երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ:

Արմեն Սարգսյանը, ով Վրաստան է ժամանել առաջին Հանրապետության  100-ամյա հոբելյանի կապակցությամբ, արդեն հանդիպել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն և վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն:

Հայաստանի նախագահը Թբիլիսիում, մայիսի 26-ին մասնակցելու է նախատեսված տոնական միջոցառումներին: