Հայաստանի նախագահը բանակցություններ է սկսում քաղաքական ուժերի հետ
Հայաստանի նախագահը բանակցություններ է սկսում քաղաքական ուժերի հետ

Հայաստանի նախագահը բանակցություններ է սկսում քաղաքական ուժերի հետ: Արմեն Սարգսյանը մտահոգություն է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը տապալվել է:

«Երկիրը և մեր երիտասարդ ժողովրդավարությունը մեծ մարտահրավերների առջև է: Իրավիճակը լիցքաթափելու նպատակով, սկսում են խորհրդակցությունների քաղաքական ուժերի հետ»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ պետք է կայանար հանդիպում՝ Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանի և ակցիայի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի միջև, սակայն հանդիպումը չեղարկվել է:

Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում անցկացնում է բողոքի ցույցեր: Փաշինյանը պահանջում է, որպեսզի վարչապետի պաշտոնին նշանակվի ժողովրդի թեկնածուն, դրանից հետո ձևավորվի ժամանակավոր կառավարություն և նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այն դեպքում, եթե «Հանրապետական կուսակցությունը» նշանակի խորհրդարանական ընտրություններ, բնակչությունը կարգելափակի բոլոր ընտրաշրջանները:

 

Թողնել մեկնաբանություն