Հայաստանի նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը
Հայաստանի նախագահ է ընտրվել Արմեն Սարգսյանը

Հայաստանի Ազգային Ժողովը աջակցել է երկրի նախագահի պաշտոնում կառավարող կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրությանը: Սարգսյանի օգտին է քվեարկել խորհրդարանի 90 անդամ, դեմ է եղել 10-ը:

Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Քվեարկությանը մասնակցել է 101 օրենսդիր: Արմեն Սարգսյանի թեկնածությունը հաստատելու համար բավական էր 79 ձայն:

Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպանն է: 1996-1997 թվականներին զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: Արմեն Սարգսյանին երեկ լսել են խորհրդարանում, նա խոսել է ապագա ծրագրերի և հեռանկարների մասին:

Ինչպես ասում է Սարգսյանը, նա պայքարելու է կաշառակերության դեմ և փորձելու բարելավել երկրի տնտեսական իրավիճակը:

Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահության միակ թեկնածուն էր: Ընդդիմության կուսակցությունները ձայների ոչ բավական քանակության պատճառով, չեն կարողացել առաջադրել սեփական թեկնածուին:

Սա առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ նախագահին ընտրել է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը:

Ընտրվելու դեպքում, նախագահը իրավասությունները կստանձնի ապրիլի 9-ից: