Հայաստանի ԿԸՀ-ը ավարտել է ձայների հաշվարկը, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը 53,92 տոկոսով առաջատարն է
Հայաստանի ԿԸՀ-ը ավարտել է ձայների հաշվարկը, Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը 53,92 տոկոսով առաջատարն է

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաշվարկի գործընթացն ավարտված է: Ինչպես տեղական լրատվամիջոցները հաղորդում են, հիմնվելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է ձայների 53,92 տոկոս:

Պաշտոնական տվյալների համաձայն, երկրորդ տեղը զբաղեցնում է երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» ընտրական դաշինքը, որը հավաքել է 21,04 տոկոս: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, երրորդ տեղը զբաղեցնում է մեկ այլ նախկին նախագահի` Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» ընտրական դաշինքը, որն ունի 5,23 տոկոս աջակցություն:

Ըստ վերջին տվյալների, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հաջողվել է հավաքել ձայների 3,96 տոկոսը:

Ազգային ժողով մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսանոց, իսկ դաշինքները `յոթ տոկոսանոց շեմը: