Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում զիջումներ անել բիզնեսին. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում զիջումներ անել բիզնեսին. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում զիջումներ անել բիզնեսին,-այս մասին Հայաստանի հանրապետության վարչապետը հայտարարել է խորհրդարանում, 5-ամյա ռազմավարական ծրագիրը ներկայացնելու ժամանակ:

Խոսքով ելույթ ունենալու ժամանակ, Հայաստանի կառավարության ղեկավարին, խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնփայջանը ասել է, որ բեռների ներմուծողները բողոքում են նոր գործընթացների և մաքսազերծման նոր կարգերի դեմ:

Ի պատասխան դրա Փաշինյանը ասել է, որ կոմերցիոն հետաքրքրություններով գործող ներմուծողների հետ զիջումների չի գնա և բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում:

«Շարունակեք ներմուծումը, անցեք մաքսային գործընթացները: Վճարեք հարկերը: Ոչ մեկին զիջումների չենք գնա, ոչ մեկին թույլ չեմ տա, որ խաբի ինձ»,-նշել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը ասել է նաև, որ երկրում տնտեսական հեղափոխությունը պետք է ֆինանսավորի բանկային ոլորտը: Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, կենտրոնական բանկի հետ հասել են նախնական համաձայնության, որի համաձայն միկրո բիզնեսի ֆինանսավորման համար ստեղծվելու է 10 մլն. դրամի չափով նոր վարկային պորտֆել:

Թողնել մեկնաբանություն