Հայաստանի իշխանությունը Սպիտակի երկրաշարժի 227 անօթևան ընտանիքի կապահովի բնակարանով
Հայաստանի իշխանությունը Սպիտակի երկրաշարժի 227 անօթևան ընտանիքի կապահովի բնակարանով

Հայաստանի իշխանությունը Սպիտակում երկրաշարժի հետևանքով տուժածների համար բնակարաններ գնելու համար կհատկացնի 2,7 միլիոն դոլլար:

227 ընտանիք կստանա փոխհատուցում: Սրանք այն ընտանիքներն են, որոնք մինչ այժմ բնակվում էին ժամանակավոր տնակներում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, երկրաշարժի հետևանքով տուժածների բնակապահովման խնդիրը կլուծվի մինչև 2020 թվականի վերջը:

227 ընտանիք ցանկություն է հայտնել պետությունից ստանալ օգնություն: Աղետի գոտում մինչ այժմ մնում է երկրաշարժից տուժած 453 ընտանիք: Նրանց մի մասը հրաժարվել է պետության առաջարկած փոխհատուցումից:

Ինչպես հայտարարել է Փաշինյանը, իշխանությունը պարտավոր է նրանց ապահովել բնակարանով:

Սպիտակի երկրաշարժ անվանմամբ հայտնի աղետը Հայաստանում տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Ստորգետնյա ցնցումների հետևանքով ամբողջովին ավերվել էր Նալբանդ գյուղը, որը ամենամոտն էր էպիկենտրոնին:

Աղետի հետևանքով տուժել էր 340 գյուղ և 20 քաղաք: Ամբողջովին ավերվել էր Սպիտակ քաղաքը: Ողբերգության զոհ էր դարձել 25 հազար մարդ, ավելի քան կես միլիոնը՝ դարձել անօթևան: