Հայաստանի Հանրապետությունում ընթանում են բողոքի ցույցեր (ֆոտոշարք)
Հայաստանի Հանրապետությունում ընթանում են բողոքի ցույցեր (ֆոտոշարք)

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում և այլ քաղաքներում ընթանում են բողոքի ցույցեր: Տեղական մամուլի փոխանցմամբ, ցուցարարները փակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոց, բացի այդ կաթվածահար է եղել մի քանի մետրոկայանի աշխատանքը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, ցուցարարները բողոքում են իշխող կուսակցության կողմից Սերժ Սարգսյանին վարչապետի թեկնածու անվանելու դեմ: Հանրահավաքի կազմակերպիչը, ընդիմադիր «Ելք» կուսակցության լիդեր, Նիկոլ Փաշինյանն է: Նրա խոսքերով, համանման ակցիաներ են ընթանում՝ Գյումրիում, որտեղ ցուցարարները նույնպես փակել են կենտրոնական մայրուղիները:

Հայաստանի ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ նշված է, որ ակցիայի մասնակիցների բոլոր գործողությունները անօրեն են: Ոստիկանությունը նրանց արգելում է մոտենալ խորհրդարանի շենքին:

Հիշեցնենք, իշխող կուսակցությունը մի քանի օր առաջ, Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացրել է վարչապետի պաշտոնին:

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը նախագահական մոդելից անցնում է խորհրդարանականի, ինչը նշանակում է այն, որ իշխանության առաջին դեմքը դառնում է վարչապետը: Իսկ նախագահի պաշտոնը խորհրդանշական է:

Նոր վարչապետին խորհրդարանը պետք է ընտրի վաղը: