Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մեկնել են Մոսկվա
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մեկնել են Մոսկվա

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մեկնել են Մոսկվա: Համապատասխան տեղեկությունը հաստատում են Երևանում և Բաքվում:

Ինչպես հայտարարում են Ադրբեջանի արտաքին գերատեսչությունում, Ջեյհուն Բայրամովը գործնական այցով մեկնել է Ռուսաստամի մայրաքաղաք: Բաքվի փոխանցմամբ, նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Մոսկվա է մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ևս բանակցություններ պետք է ունենա ռուս գործընկերոջ հետ: Երևանում հայտարարում են, որ հանդիպման գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագրի կատարումն է:

Հակամարտության գոտում իրավիճակը լարվել էր սեպտեմբերի 27-ին: Չնայած նրան, որ կողմերը Մոսկվայի միջնորդությամբ արդեն երկու անգամ կնքել են հրադադարի պայմանագիր, տարածաշրջանում մինչ օրս շարունակվում են մարտական գործողությունները: