Հայաստանի ընդիմությունը վաղը դիմելու է կողմնակիցներին
Հայաստանի ընդիմությունը վաղը դիմելու է կողմնակիցներին

Հայաստանի ընդիմությունը վաղը, մայիսի 7-ին դիմելու է կողմնակիցներին: Այս մասին հայտարարությունը Facebook-ի միջոցով արել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքերով վաղը Երևան է ժամանելու հանրահայտ System of a Down-ի նախկին մենակատար, Սերժ Թանկանը, որը համերգ է տալու հանրապետության հրապարակում:

Փաշինյանի խոսքերով, վաղը նա օդանավակայանում դիմավորելու եմ Սերժ Թանկյանին, որից հետո 21:00-ին հանրապետության հրապարակում դիմելու է ժողովրդին: Ընդիմադիր գործչի խոսքերով խոսքով ելույթից հետո Սերժ Թանկյանը կատարելու է ժողովրդի սիրված երգերը:

Սերժ Թանկյանը ի սկզբանե աջակցել է Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին: Նա վերջին անգամ Երևանում է եղել 2015 թվականին: Այն ժամանակ համերգին ներկա էր 50 000 մարդ:

Հիշեցնենք, Հայաստանի վարչապետի ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 8-ին: Կառավարության ղեկավարի պաշտոնում ներկայացված է մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը: