Հայաստանի Ազգային Ժողովում պատրաստվում են նախագահական ընտրություններին
Հայաստանի Ազգային Ժողովում պատրաստվում են նախագահական ընտրություններին

Հայաստանի Ազգային Ժողովում պատրաստվում են նախագահի ընտրություններին: ԻՆչպես Երևանից տեղեկացնում է «Առաջին ալիքի» լրագրողը, պատգամավորները դեռ չեն ժամանել օրենսդիր մարմին: Քվեարկությունը լինելու է փակ: Պատգամավորներն ընտրում են երկրի չորրորդ նախագահին և սա առաջին դեպքն է Հայաստանի պատմության մեջ, երբ նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը:

Նախագահական թեկնածուն անմրցունակ է: Նա առաջադրվել է կառավարող կուսակցության կողմից: Ընդդիմության դաշինքները ձայների սակավության պատճռով չեն կարողացել ներկայացնել սեփական թեկնածուին:

Ինչ վերաբերում է կառավարող կուսակցության կողմից ներկայացված թեկնածուին, նա Արմեն Սարգսյանն է, նախկին ՀՀ դեսպանը Մեծ Բրիտանիայում: Արմեն Սարգսյանին երեկ լսել են խորհրդարանում, որտեղ խոսել է իր նպատակների և մարտահրավերների մասին: Թեկնածուն ասում է, որ կպայքարի կոռուպցիայի (կաշառակերության) դեմ և կփորձի բարելավել երկրի տնտեսական իրավիճակը:

Ընտրվելու դեպքում, նախագահը իրավասությունները կստանձնի ապրիլի 9-ից: