Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալները հրաժարական են տվել
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալները հրաժարական են տվել

Հայաստանի բոլոր չորս փոխարտգործնախարարները հրաժարական են տվել: Նրանց հրաժարականի մասին համապատասխան դիմումները նախորդ շաբաթ ուղարկվել էին վարչապետի աշխատակազմ:

Այս մասին հայտարարել են Հայաստանի Արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների և հանրային դիվանագիտության վարչությունում:

Ավելի վաղ, արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարական էր տվել մայիսի 27-ին: