Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրով, Լեռնային Ղարաբաղում կտեղակայվի մոտ 2000 ռուս խաղաղապահ
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրով, Լեռնային Ղարաբաղում կտեղակայվի մոտ 2000 ռուս խաղաղապահ

Ռուսաստանը չճանաչված Լեռնային Ղարաբաղում կտեղակայի մոտ 2000 խաղաղապահի, իսկ Հայաստանը դուրս կբերի զորքերը չճանաչված Լեռնային Ղարաբաղից: Այս մասին նշված է համաձայնագրում, որը ստորագրել են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Զինադադարի համաձայնագրի երրորդ կետում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը կտեղակայվի 1960 զինվորականով, 90 զրահամեքենաներով և 380 միավոր մեքենաներով և հատուկ տեխնիկայով»:

Համաձայնագրի համաձայն, չճանաչված Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցվել են նոյեմբերի 10-ին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձևակերպել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը հաջորդել է բողոքի ցույց Երևանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: Հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կետ է դրվել»: