Հայաստանը պետք է կանգ առնի և մենք կկանգնեցնենք նրանց. Իլհամ Ալիև
Հայաստանը պետք է կանգ առնի և մենք կկանգնեցնենք նրանց. Իլհամ Ալիև

Հայաստանը պետք է կանգ առնի, և մենք կկանգնեցնենք նրանց,- այս մասին ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ալիևի խոսքով Հայաստանը վերջերս Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակեցնում է Լիբիայից փախստական ընտանիքների:

«Ղարաբաղում գոյություն ունեցող տնտեսական իրավիճակը հանգեցնում է նրան, որ Ղարաբաղի բնակչությունը նվազում է, և այդ պատճառով Հայաստանը այդտեղ բնակեցնում է օտար երկրներից ժամանած մարդկանց: Սա անօրինական է: Ղարաբաղում գտնվող մզկիթները անպատվում են, քանդում են մեր նախնիների գերեզմանները:

Երբ Հայաստանի վարչապետը ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, սուտ է: Երբ ես ասում եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, դա ճիշտ է:

Միջազգային իրավունքը, միջազգային ասպարեզը մեր կողմն է, ընդունված է, որ Ադրբեջանի տարածքները բռնազավթված են»,- ասել է Իլհամ Ալիևը:

Ինչպես նա նշել է, Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական նպատակներ չունի:

«Վերջին շրջանում Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ սադրանքները դարձել են մշտական: Հուլիսին հայ-ադրբեջանական պետական ​​սահմանին գտնվող Թովուզի ուղղությամբ հրետանային կրակ բացվեց, արդյունքում զոհվեցին մեր զինվորները և մեկ քաղաքացիական անձ: Գաղտնիք չէ, որ կրակը, բացել էր Հայաստանը, և առաջին զոհվածը ադրբեջանցի զինծառայողներն էին: Ադրբեջանը արժանի պատասխան տվեց թշնամուն, և նրանք չկարողացան առաջ անցնել նույնիսկ մեկ սանտիմետր: Թշնամին կասեցվել էր, մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանվել էր: Մեր պատասխան կրակի արդյունքում հայկական կողմը ստիպված եղավ ընդունել դառը պարտություն:

Ես ասել եմ և ուզում եմ նորից ասել, եթե ցանկանայինք, կարող էինք ռազմական գործողությունները իրականացնել  Հայաստանի տարածքում: Սակայն մենք Հայաստանի տարածքում ռազմական նպատակներ չունենք և այդ պատճառով կրակը դադարեցվեց մի քանի օր անց»,- ասել է Ալիևը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծայրաստիճան սրվել է: Կողմերը հայտնում են ռազմական բախումների և զոհերի մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր առավոտյան Հայաստանի կողմից իրականացվել է լայնածավալ հարձակում: Արդյունքում կան զոհեր, այդ թվում  քաղաքացիական անձանց շրջանում: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի բանակն անցել է հակահարձակման: Հայաստանում ասում են, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ զինվորականները խոցել են ադրբեջանական երկու ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք: Նրանց խոսքով, կրակոցների ձայնը լսվում էր նաև Ստեփանակերտում: Բացի այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտ իրականացրել է հրթիռային հարվածներ: