Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ և նրան մեղադրել ռասայական խտրականության մեջ, Բաքուն սպառնում է պատասխան հայցով
Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ և նրան մեղադրել ռասայական խտրականության մեջ, Բաքուն սպառնում է պատասխան հայցով

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ և նրան մեղադրել ռասայական խտրականության մեջ: Բաքուն սպառնում է պատասխան հայցով, – հաղորդում է «Reuters»-ը:

Հայցում հայկական կողմը պնդում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ խտրական վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ», որն արտահայտվում է զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և այլ խախտումներով: Հայցում նշվում է, որ անկանոնություններ են տեղի ունեցել նաև 2020 թվականի ռազմական բախման ընթացքում:

Այս հիմքով Հայաստանը խնդրում է դատարանին մեղավոր ճանաչել Ադրբեջանին՝ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան խախտելու համար և փոխհատուցել պատճառված վնասը:

Հայցում Հայաստանը նաև դատարանից պահանջում է Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր խափանման միջոց կիրառել՝ Հայաստանի իրավունքները պաշտպանելու և վեճի սրացում թույլ չտալու համար:

Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ պաշտպանվելու են դատարանում եւ շուտով պատասխան հայց են ներկայացնելու Հայաստանի դեմ:

Բաքուն նաեւ ասել է, որ հավաքում է ապացույցներ Հայաստանի խախտումների մասին եւ առաջիկա օրերին կդիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան: