Հայաստանը ՀՆԱ-ով առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից, դա տեղի չի ունեցել Տիգրան Մեծի ժամանակաշրջանից ի վեր
Հայաստանը ՀՆԱ-ով առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից, դա տեղի չի ունեցել Տիգրան Մեծի ժամանակաշրջանից ի վեր

ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից, դա տեղի չի ունեցել Տիգրան Երկրորդի ժամանակաշրջանից ի վեր,- այս մասին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրում է «Ֆեյսբուքում»:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով Հայաստանն առաջին անգամ գերազանցում է Վրաստանին:

Նման բան տեղի չի ունեցել, իհարկե, ոչ իմ, և ոչ էլ՝ Շևարդնաձեի ժամանակ: Տիգրան Երկրորդի կառավարումից ի վեր, գոյություն չունի որևէ պատճառ աշխարհագրական վիճակի տեսանկյունից, ռեսուրսների առումով, թե ինչու պետք է Հայաստանի բնակիչների եկամուտը լինի ավելի շատ, քան վրացիներինը, սակայն այս ճարպիկ քայլը Վրաստանի համար գործեց Իվանիշվիլին:

Եկեք, խոսենք Շևարդնաձեի նախարարության ավարտին թվանշանների մասին, Վրաստանի ՀՆԱ-ն մեկ բնակչի համար կազմում էր հազար դոլլար, իմ կառավարման ավարտին, 2012 թվականին այն կազմում էր 4 հազար դոլլար: Եթե հակիրճ, ապա յուրաքանչյուր վրացի դարձել է 4 անգամ ավելի հարուստ, քան մինչ այդ էր:

Այս թվերը խոսում են այն մասին, որ եթե 2012 թվականին իմ կառավարությունը չհեռանար իշխանությունից, ապա Վրաստանը կլիներ Հունաստանի և Խորվաթիայի հետ նույն մակարդակի և մեր կանայք ստիպված չէին լինի հեռանալ ընտանիքներից, խնամել տարեցների և աշխատել հավաքարարներ»,- գրում է Սաակաշվիլի: