Հայաստանը հերքում է հրադադարի խախտման կապակցությամբ Ադրբեջանի մեղադրանքները և հրադադարի խախտման մեջ մեղադրում է Ադրբեջանին
Հայաստանը հերքում է հրադադարի խախտման կապակցությամբ Ադրբեջանի մեղադրանքները և հրադադարի խախտման մեջ մեղադրում է Ադրբեջանին

Հայաստանը հերքում է հրադադարի խախտման կապակցությամբ Ադրբեջանի մեղադրանքները և հրադադարի խախտման մեջ մեղադրում է Ադրբեջանին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները հրադադարի համաձայնությունը խախտել են Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելյան ուղղությամբ:

Երևանում ասում են, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի զորամասերը խստորեն պահպանում են հրադադարի համաձայնագրի պայմանները, իսկ Բաքուն տարածում է ապատեղեկատվություն:

Հոկտեմբերի 25-ի երեկոյան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, Միացյալ Նահանգների միջնորդությամբ համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նպատակներով հրադադարի մասին:

Ադրբեջանի իշխանությունները Հայաստանին մեղադրել են Վաշինգտոնի ներգրվածությամբ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ: