Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ
Հայաստանը և Ադրբեջանը միմյանց մեղադրում են կրակի դադարեցման ռեժիմը խախտելու մեջ

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկությամբ, Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ժամը 01:10-ին, որի արդյունքում մահացու վիրավորվել է հայ զինծառայող՝ Աշոտ Միքայելյանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում իր հերթին պնդում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում հայկական զինված ուժերը կրակ են բացել 45 անգամ:

Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված դիմակայությունը սկսվել է հուլիսի 12-ին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Հայաստանը երկրների միջև սահմանին, Թովուզի ուղղությամբ կրակ է բացել տարածքներ զավթելու նպատակով և կատարվածի ողջ պատասխանատվությունը դրվում է Հայաստանի վրա: Իր հերթին Հայաստանը կատարվածի պատասխանատվությունը դնում է ադրբեջանական կողմի վրա: Երկրի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ադրբեջանական զինված ուժերը հրետանային զենքի միջոցով հարձակվել են հայկական հենակետի վրա: