Հայաստանը չի ձգտում դեպի ՆԱՏՕ, սակայն շարունակում է համագործակցել դաշինքի հետ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը չի ձգտում դեպի ՆԱՏՕ, սակայն շարունակում է համագործակցել դաշինքի հետ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի ձգտում դեպի ՆԱՏՕ, սակայն շարունակում է համագործակցել դաշինքի հետ,- այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը ծավալուն խոսել է իր երկրի ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Ռուսաստանի հետ համագործակցության մասին և հայտարարել, որ կշարունակի գործընկերային հարաբերությունները բոլոր երեքի հետ:

«Մենք հարաբերություններ ունենք ՆԱՏՕ-ի հետ, դրանք կապված են խաղաղապահ առաքելությունների հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը: Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք: Հայաստանը պահպանում է գործընկերային հարաբերությունները և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ, բայց չի լինելու որևէ մեկի ազդեցության տակ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

 

Թողնել մեկնաբանություն