Հայաստան-Վրաստան հանդիպումը ներկայացնելու է առաջին ալիքը. Հավաքականը մարզվել է Տիխում
Հայաստան-Վրաստան հանդիպումը ներկայացնելու է առաջին ալիքը. Հավաքականը մարզվել է Տիխում

Վրաստանի ազգային հավաքականը մինչ Ազգերի լիգայի շրջանակներում կայանալիք Հայաստանի հավաքականի դեմ հանդիպումը, մարզվել է Լեհաստանի Տիխ քաղաքի կենտրոնական մարզադաշտում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության պատճառով, ՈւԵՖԱ-ն թույլ չտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը անց կացնել Երևանում, որի պատճառով «խաչակիրների» հետ հանդիպումը տեղի կունենա Լեհաստանի Տիխ քաղաքում:

Մեր թիմը հյուրընկալող երկիր է ժամանել հանդիպումից մեկ օր շուտ: Վլադիմիր Վայսի ղեկավարած թիմը չարտերային չվերթով Թբիլիսիից մեկնել է Կատովիցե:

Մեր ընտրանին Լեհաստանում է գտնվում 25 խաղացողներով: Գուրամ Կաշիան, Օթար Կակաբաձեն և Գիորգի Չակվետաձեն վնասվածքի պատճառով բաց կթողնեն Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ նախատեսված հանդիպումները:

Վրաստանի ազգային հավաքականի կազմը.

Դարպասապահներ. Գիորգի Լորիա (Անորթոսիս, Ֆամագուստա, Կիպրոս), Գիորգի Մակարիձե (Ալմերիա, Իսպանիա), Լազարե Կուպատաձե (Սաբուրթալո, Թբիլիսի, Վրաստան)

Պաշտպաններ. Գիա Գրիգալավա («Արսենալ» Տուլա, Ռուսաստան), Սոլոմոն Կվերկվելիա (Ռոտոր, Վոլգոգրադ, Ռուսաստան), Նիկա Մալի (Սաբուրթալո, Թբիլիսի, Վրաստան), Ջիմի Տաբիձե (Ուֆա, Ռուսաստան), Լաշա Դվալի (Ֆերենցվարոշ, Բուդապեշտ, Հունգարիա), Մամուկա Կոբախիձե (Դինամո, Բաթումի, Վրաստան), Գիորգի Նավալովսկի (Դինամո, Բաթումի, Վրաստան)

Կիսապաշտպաններ. Ջաբա Կանկավա, Նիկա Կվեկվեսկիրի (երկուսն էլ «Տոբոլ», Կոստանայ, Ղազախստան), Գիորգի Աբուրջանիա (Օվյեդո, Իսպանիա), Մուրթազ Դաուշվիլի (Անորթոսիս, Կիպրոս), Վակո Գվիլիա (Լեգիա, Վարշավա, Լեհաստան), Ջաբա Ջիղաուրի (Դինամո, Բաթումի, Վրաստան), Օթար Կիտեիշվիլի (Շտուրմ, Ավստրիա)

Հարձակվողներ. Գիորգի Քվիլիթաիա («Անորթոսիս», Կիպրոս), Թորնիկե Օքրիաշվիլի («Անորտոսիս», Կիպրոս), Վակո Ղազաիշվիլի («Սան Խոսե», ԱՄՆ), Էլգուջա Լոբժանիձե («Կայսար», Ղազախստան), Նիկա Կաճարավա (Լեխ, Պոզնան, Լեհաստան), Լևան Շենգելիա (Քոնյասպոր, Թուրքիա), Սաբա Լոբժանիձե (Անկարագյուրջու, Թուրքիա), Խվիչա Կվարացխելիա (Ռուբին, Ռուսաստան)

Հայաստան-Վրաստան հանդիպման գլխավոր մարզիչը կլինի խորվաթ՝ Իվան Բեբեկը: Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 11-ին, Լեհաստանի Տիխ քաղաքի մարզադաշտում, Թբիլիսիի ժամանակով ժամը՝ 20:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը:

 

Թողնել մեկնաբանություն