Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղը կանցկացվի Լեհաստանում
Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղը կանցկացվի Լեհաստանում

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ, 2020-2021 թվականների սեզոնի ազգերի լիգային երրորդ հանդիպումը Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև կանցկացվի չեզոք մարզադաշտում,- տեղեկացնում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմնի որոշմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ժամանակ զարգացած իրադարձությունների պատճառով, երկու երկրների ազգային հավաքականների խաղերը կանցկացվեն չեզոք մարզադաշտում:

Երևանի փոխարեն ազգերի լիգայի երրորդ փուլում Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականները միմյանց կհանդիպեն Լեհաստանի Տիխ քաղաքում:

Խաղը մեկնարկելու է հոկտեմբերի 11-ին, Թբիլիսիի ժամանակով 20:00-ին և այն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է դիտել Վրաստանի Առաջին ալիքով:

Հանդիպումն անցկացվելու է առանց Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների երկրպագուների: