Հայ, տաջիկ և ղրղզ խաղաղապահները լքել են Ալմաթին
Հայ, տաջիկ և ղրղզ խաղաղապահները լքել են Ալմաթին

Հայ, տաջիկ և ղրղզ խաղաղապահները հեռացել են Ալմաթիից: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Ինչպես հաղորդվում է, զինվորականները վերադարձել են մշտական ​​տեղակայման վայրեր։

Տաջիկ և հայ խաղաղապահները ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներով լքել են Ղազախստանը, իսկ ղրղզական զորքերը հայրենիք են վերադարձել ցամաքային սահմանով։

Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախումբը Ղազախստան էր ուղարկվել հունվարի 6-ին՝ երկրի նախագահի խնդրանքով։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երկրում բողոքի ցույցերը հանգեցրին բախումների և զոհերի:

Ինչպես հայտնի է, Ղազախստանից օտարերկրյա խաղաղապահների դուրսբերումը պետք է ավարտվի հունվարի 19-ին։