Հավլաբարում, նախագահի նստավայրի մերձակայքում, հրդեհի հետևանքով զոհվել է 60 տարին չլրացած տղամարդ
Հավլաբարում, նախագահի նստավայրի մերձակայքում, հրդեհի հետևանքով զոհվել է 60 տարին չլրացած տղամարդ

Թբիլիսիում, Հավլաբարում, նախագահի նստավայրի մերձակայքում, Սպարտակի նրբանցքում հրդեհի հետևանքով զոհվել է 60 տարին չլրացած տղամարդ,- այս մասին լրագրողներին է հայտնել արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ներկայացուցիչ Մամուկա Ղիրիմելին:

Հրդեհ բռնկվել է առավոտյան 05:00-ին և տարածվել 200 քառակուսի մետր մակերեսի վրա:

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տեղեկությամբ, տեղում մոբիլիզացված էր 10 հրշեջ բրիգադ և շուրջ 60 հրշեջ-փրկարար: