Հավլաբարում դեղին ավտոբուսը բախվել է ծառին, մահացել է մեկ մարդ
Հավլաբարում դեղին ավտոբուսը բախվել է ծառին, մահացել է մեկ մարդ

Հավլաբարում տեղի է ունեցել ավտովթար:

Դեղին ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:

Պատահարի հետևանքով զոհվել է ավտոբուսի մեկ ուղևոր, միջին տարիքի կին: Ավտոբուսի վարորդը վիրավոր է:

Ինչպես Վրաստանի առաջին ալիքին ասել են ներքին գործերի նախարարությունից, դեպքի առթիվ հետաքննությունը  սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, ինչը նշանակում է տրանսպորտի երթևեկման անվտանգության կամ շահագործման կարգի խախտում:

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: