Հավլաբարի նստավայրում ընթանում է Սալոմե Զուրաբիշվիլիի և Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը (տեսանյութ, ֆոտոշարք)

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Հավլաբարի նստավայրում հանդիպումը տեղի է ունենում փակ դռների ետևում:

Ինչպես Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է մինչ հանդիպումը, բացի երդմնակալության հարցից, Գիորգի Մարգվելաշվիլիի հետ քննարկվելու է վարչակազմի փոխանցման հարցերը:

Հանդիպմանը ներկա է նաև Լաշա Ժվանիան, որը հավանաբար գլխավորելու է նախգահի վարչակազմը: