Հավատում եմ, որ Վրաստանի բնակչությունը երկրորդ փուլում կանի ճիշտ ընտրություն. Դավիթ Սերգեենկո
Հավատում եմ, որ Վրաստանի բնակչությունը երկրորդ փուլում կանի ճիշտ ընտրություն. Դավիթ Սերգեենկո

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անհրաժեշտությունը, կարծում եմ, ևս մեկ ապացույց է, որ ընտրությունները եղել են թափանցիկ և ժողովրդավար,- այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:

Ինչպես նշել է Դավիթ Սերգեենկոն, երկրորդ փուլը ժողովրդավարության ցուցանիշներից է:

«Ինչ վերաբերում է սպասվող արդյունքներին, դա պետք է որոշի Վրաստանի բնակչությունը: Կխդնդեմ, կոչ կանեմ, որ հնարավորինի սահմաններում, բոլորն արտահայտեն իրենց քաղաքացիական հայացքները այն կամ այն հարցով, յուրաքանչյուր թեկնածուի կողմից ներկայացված ծրագրի և  նրա անցած կյանքի շուրջ: Այս ամենը պետք է ամփոփվի և դրա հիման վրա արվի ընտրություն: Հավատում եմ, որ Վրաստանի բնակչությունն ունի բավականին մեծ փորձ և երկրորդ փուլում կանի ճիշտ ընտրություն»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն: