Հավատում եմ, որ կշարունակենք ընթանալ մեր նախագծած նպատակի կողմ, դեպի Եվրոպա. Սալոմե Զուրաբիշվիլի
Հավատում եմ, որ կշարունակենք ընթանալ մեր նախագծած նպատակի կողմ, դեպի Եվրոպա. Սալոմե Զուրաբիշվիլի

Հավատում եմ, որ կշարունակենք ընթանալ մեր նախագծած նպատակի կողմ, դեպի Եվրոպա,-այս հյտարարությունը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արել է խորհրդարանում, որտեղ մասնակցել է Վրաստանի եվրախորհրդին անդամագրվելու 20 ամյակի կապակցությամբ կայացած տոնական նիստին:

Նախագահը նշել է, որ 20 տարի առաջ հասարակությունը չէր պատկերացնի, որ Վրաստանը կանդամագրվեր եվրախորհրդին և որ այդ գործողությունը կսահմաներ երկրի եվրոպական հեռանկարը:

Նրա խոսքով, շատ կարևոր էր, որ մի քանի օր առաջ Ստրասբուրգում, Եվրախորհրդի պալատի առջև բացվել է Զուրաբ Ժվանիայի աստղը:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, մեր երկրում գլխավոր մարտահրավերը բռնազավթված տարածքներում մարդու հիմնարար իրավունքների խախտման փաստերն են: